Հա

Մարզական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:30

Ֆուտբոլի պատանիներ Աշխարհի առաջնութիւն. Յուսադրող յաղթանակ՝ առաջին քայլում. Իրան-Գւինէ՝ 3:1

Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնութեան մեկնարկը յուսադրող էր Իրանի պատանի ֆուտբոլիստների համար:

«alikonline.ir» - Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնութեան մեկնարկը յուսադրող էր Իրանի պատանի ֆուտբոլիստների համար:

Հնդկաստանի Գոա քաղաքում երէկ՝ հոկտեմբերի 7-ին, ֆուտբոլի Իրանի պատանեկան հաւաքականը Աշխարհի առաջնութեան C խմբի առաջին տուրում ուժերը չափեց Գւինէայի ընտրանու դէմ պայքարում:

Հանդիպման առաջին խաղակէսը հիմնականում ընթացաւ հաւասար պայքարում, թէեւ աֆրիկացի ֆուտբոլիստներն աւելի շատ էին տիրում գնդակին:

Երկրորդ խաղակէսում, սակայն, Իրանի ընտրանին ամբողջովին կերպարանափոխւեց: Մեր պատանի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնութեանը, եւ արդիւնքում 59-րդ րոպէին Ալլահեար Սայադը գեղեցիկ հարւածով բացեց խաղի հաշիւը: 10 րոպէ անց՝ 69-րդ րոպէին, Գւինէայի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Մոհամմադ Ղադերիի դէմ պայքարում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարւած եւ խաղադաշտից հեռացրեց Գւինէայի ֆուտբոլիստին, իսկ 11 մետրանոցն անվրէպ իրացրեց Մոհամմադ Շարիֆին՝ հանդիպման հաշիւը դարձնելով 2:0:

10 հոգով մնացած գւինէացիները չունէին ոչինչ հակադրելու Իրանի ֆուտբոլիստների ցուցադրած գեղեցիկ, կոմբինացիոն խաղին: Արդիւնքում, 90-րդ րոպէին Սաիդ Քարիմին խփեց Իրանի երրորդ գնդակը: Սա, սակայն, հանդիպման վերջնահաշիւը չէր: Մրցավարի աւելացրած 2-րդ րոպէին Մանջօ Տորէն խփեց գւինէացիների միակ գնդակը: 3:1՝ եւ Իրանի պատանի ֆուտբոլիստներն առաջին քայլում տարան վստահ յաղթանակ:

Այս խմբի միւս խաղում Գերմանիայի մինչեւ 17 տարեկանների հաւաքականը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Կոտսա Ռիկայի հաւաքականին:

Մեր ընտրանին հոկտեմբերի 10-ին իր ուժերը կը չափի Գերմանիայի հաւաքականի դէմ պայքարում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։