Հա

Մարզական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 08:30

Ոչ ոքի. ընտրական տժգոյն փուլի աւարտը

Ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան եւրոպական գօտու ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հաւաքականը ոչ ոքի՝ 1:1 աւարտեց Ղազախստանի հետ հանդիպումը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան եւրոպական գօտու ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հաւաքականը ոչ ոքի՝ 1:1 աւարտեց Ղազախստանի հետ հանդիպումը:

Հանդիպման հաշիւը բացւեց 26-րդ րոպէին, երբ Մարկոս Պիզելիի փոխանցումից յետոյ Հենրիխ Մխիթարեանը խփեց առաջին գնդակը: Հայ ֆուտբոլիստներին, սակայն, չյաջողւեց պահպանել յաղթական հաշիւը. 62-րդ րոպէին հանդիպման հաշիւը հաւասարեցրեց Բաուրժան Տուրիսբէկը:

Այսպիսով Հայաստանի ընտրանին 10 խաղից վաստակելով ընդամենը 7 միաւոր հանգրւանեց E խմբի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում, յետ թողնելով միայն Ղազախստանի ընտրանուն:

Սա թերեւս ֆուտբոլի Հայաստան ազգային հաւաքականի եթէ ոչ ամենավատագոյն, ապա, հաստատապէս, երեք վատագոյն մրցաշրջարջաններից մէկն էր: 10 խաղում Հայաստանի ընտրանին խփեց ընդամենը 10 գնդակ, սեփական դարպասն ընդունելով 26-ը: Իսկ վերջին 5 խաղերում հայ ֆուտբոլիստները կրեցին 4 պարտութիւն, որոնցից երեքը՝ խոշոր հաշւով: Հայաստանի հաւաքականը միեւնոյն՝ 1:4 հաշւով տանուլ տւեց Մոնտենեգրոյի եւ Դանիայի դէմ հանդիպումները, իսկ նախորդ տուրում, սեփական յարկի ներքոյ 1:6 հաշւով խայտառակ պարտութիւն կրեց Լեհաստանի դէմ խաղում:

Կարծում ենք, թէ վաղուց արդէն հասունացել է անհրաժեշտ հետեւութիւններ անելու եւ հայկական ֆուտբոլում արմատական փոփոխութիւններ իրականացնելու ժամանակը:

Փոփոխութիւններ, որոնք պէտք է սկսւեն հէնց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամենավերին օղակից: Քանզի, ինչպէս ընդունւած է ասել՝ ձուկը գլխից է հոտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։