Հա

Մարզական

10/10/2017

Հենրիխ Մխիթարեան. «Երբեք մի կորցրէք հաւատը»

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն իր ֆէյսբուքեան էջում շնորհակալութիւն է յայտնել երկրպագուներին՝ այս ընթացքում թիմին աջակցելու համար:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն իր ֆէյսբուքեան էջում շնորհակալութիւն է յայտնել երկրպագուներին՝ այս ընթացքում թիմին աջակցելու համար: Գրում է «panorama.am»-ը:

«Երբեք մի կորցրէք հաւատը: Մենք շարժւում ենք դէպի նոր մարտահրաւէրներ ազգային թիմի հետ: Շնորհակալ եմ հաւաքականին՝ ծանր աշխատանքի համար եւ երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարեանը:

Յիշեցնենք, որ Ղազախստանի հաւաքականի հետ խաղից յետոյ Հայաստանի ազգային հաւաքականը աւարտեց պայքարը Աշխարհի 2018 թւականի առաջնութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։