Հա

Մարզական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:20

Ֆուտբոլի պատանիների Աշխարհի առաջնութիւն. Պատանի «յովազներ»-ի գերմանական որսը. Իրան-Գերմանիա՝ 4:0

Հնդկաստանում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրում Իրանի պատանի ֆուտբոլիստները դարձան իրական սենսացիայի հեղինակ:

«alikonline.ir» - Հնդկաստանում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրում Իրանի պատանի ֆուտբոլիստները դարձան իրական սենսացիայի հեղինակ:

Գերմանիայի իրենց տարեկիցների հետ հանդիպման ժամանակ պատանի «յովազներ»-ը ցուցադրեցին ֆանտաստիկ ֆուտբոլ: Հանդիպման ողջ ընթացքում նրանք տիրում էին նախաձեռնութեանը՝ ունենալով խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն: Արդիւնքում մեր պատանիներին յաջողւեց խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան մատնել Գերմանիայի ընտրանուն եւ լուծել յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Հանդիպման աստղն անկասկած Իւնէս Դելֆին էր, որը դարձաւ երկու գոլի եւ մէկ գոլային փոխանցման հեղինակ: Միւս երկու գոլերն իրենց հաշւին գրանցեցին Ալլահեար Սայադմանէշն ու Վահիդ Նամդարին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։