Հա

Մարզական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:30

Անպարտելի, ամուր եւ յոյս ներշնչող. Ռուսաստան-Իրան՝ 1:1

Ստուգողական խաղում Իրանի հաւաքականը ոչ ոքի՝ 1:1 խաղաց Ռուսաստանի ընտրանու դէմ պայքարում:

«alikonline.ir» - Նախապատրաստւելով ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեանը, Իրանի ազգային հաւաքականը ռուսական Կազան քաղաքում իր ուժերը չափեց Աշխարհի առաջնութեան հիւրընկալի՝ Ռուսաստանի դէմ պայքարում:

Ինչպէս միշտ մեր ֆուտբոլիստները ցուցադրեցին հաշւենկատ խաղ, որը կառուցւած էր ամուր եւ յուսալի պաշտպանութեան եւ արագ հակագրոհների ռազմավարութեան վրայ:

Հանդիպման հաշիւը 58-րդ րոպէին Մեհդի Թարեմիի հիանալի անցումից եւ փոխանցումից յետոյ բացեց Սարդար Ազմունը: 74-րդ րոպէին հանդիպման հաշիւը հաւասարեցրեց Դմիտրի Պոլոշը: 1:1՝ եւ Աշխարհի առաջնութեան նախօրէին մեր ընտրանին շարունակում է մնալ անպարտելի, ամուր եւ յոյս ներշնչող:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։