Հա

Մարզական

16/10/2017 - 11:50

Կենդանի լեգենդները. ականաւոր հայ մարզիկների լաւագոյն հնգեակը

Չեմպիոն չեն ծնւում, չեմպիոն դառնում են: «armeniansputnik»-ը ներկայացնում է իրենց ջանասիրութեամբ եւ յաղթելու ցանկութեամբ առանձնացած առաւել յայտնի հայ մարզիկների լաւագոյն հնգեակը:

Այդ մարզիկներից իւրաքանչիւրը Հայաստանի հպարտութիւնն է: Նրանք յաճախ սարսափեցնում են մրցակիցներին, բայց առաւել յաճախ՝ հիացնում երկրպագուներին:

ԱՆԻ ԼԻՊԱՐԻՏԵԱՆ

 

Չեմպիոն չեն ծնւում, չեմպիոն դառնում են: «armeniansputnik»-ը ներկայացնում է իրենց ջանասիրութեամբ եւ յաղթելու ցանկութեամբ առանձնացած առաւել յայտնի հայ մարզիկների լաւագոյն հնգեակը:

Այդ մարզիկներից իւրաքանչիւրը Հայաստանի հպարտութիւնն է: Նրանք յաճախ սարսափեցնում են մրցակիցներին, բայց առաւել յաճախ՝ հիացնում երկրպագուներին:

 

Արթուր Ալեքսանեան

25-ամեայ (հոկտեմբերի 21-ին կը դառնայ 26 տարեկան) յունահռոմէական ոճի ըմբիշը ճանաչւել է ամենատիտղոսաւոր մարզիկն այս ոճում: Արթուրը ծնունդով Գիւմրիից է, ծնւել է սպորտային ընտանիքում: Ապագայ օլիմպիական չեմպիոնի մարզիչը նրա հայրն էր` ՀՀ վաստակաւոր մարզիչ Գէորգ Ալեքսանեանը:

Արթուրն իր առաջին յաղթանակը տարաւ 2010 թւականի Եւրոպայի առաջնութեան ժամանակ` նւաճելով արծաթ: 2012-2015 թւականներին նա հինգ անգամ պարգեւատրւեց յաղթողի ոսկէ մեդալով` յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններում:

2016 թւականի Ռիոյի Օլիմպիադայում Արթուր Ալեքսանեանը հանդէս եկաւ իր համար սովորական՝ մինչեւ 98 կգ. քաշայինների կարգում: Այս անգամ նա ոսկի նւաճեց` դառնալով ամբողջ աշխարհի հայերի հպարտութեան առարկան:

 

Հենրիխ Մխիթարեան

Հենրիխը յայտնի հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարեանի ոսրդին է, ծնւել է Երեւանում: Հայաստանի ազգային հաւաքականի աւագ ու «Մանչեսթէր Իւնայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը եօթ տարեկան էր, երբ հայրը մահացաւ ծանր հիւանդութիւնից:

Գերմանական պարբերականներից մէկին տւած հարցազրոյցում նա նշել է, որ ֆուտբոլ է խաղում յանուն հօր, որը միշտ ցանկացել է, որ որդին ֆուտբոլիստ դառնայ:

Հենրիխը տարբերւում է ոչ միայն իր լաւ մարզական պատրաստւածութեամբ, նա նաեւ մի քանի լեզուների է տիրապետում` անգլերէն, ֆրանսերէն, պորտուգալերէն, ռուսերէն եւ հայերէն:

Մխիթարեանին, իրաւամբ, անւանում են Հայաստանի հաւաքականի պատմութեան մէջ լաւագոյն ռմբարկուն:

 

Միհրան Յարութիւնեան

Յունահռոմէական ոճի ըմբիշ Միհրան Յարութիւնեանը ծնւել է Էջմիածնում, 4 տարեկանում ընտանիքը տեղափոխւել է Մոսկւա: Այստեղ նա ԽՍՀՄ վաստակաւոր մարզիչ Արամ Սարգսեանի ղեկավարութեամբ սկսել է զբաղւել ըմշամարտով:

2011 թւականին Միհրանը դարձել է Ռուսաստանի առաջնութեան արծաթէ մեդալակիր եւ Իսպանիայում ու Շւեդիայում կազմակերպած միջազգային մրցաշարերի յաղթող:

2012 թւականին արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչման: Անկախ գրանցած յաջողութիւններից, Ռուսաստանի հաւաքականի մարզչական շտաբը Միհրան Յարութիւնեանին հնարաւորութիւն չտւեց մասնակցելու չորս մրցումներից եւ ոչ մէկին, որտեղ խաղարկւում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերը:

2016 թւականին Միհրանը Հայաստանի հաւաքականի կազմում մասնակցեց Ռիոյի Օլիմպիական խաղերին, որի ժամանակ մրցավարի անհասկանալի որոշման պատճառով սերբ ըմբիշ Դաւոր Շտեֆանէկի հետ մենամարտում նա պարտւեց: Հայ ըմբիշը չկարողացաւ զսպել արցունքները, իսկ աւելի ուշ յայտարարեց, որ սպորտն այլեւս նրան հետաքրքիր չէ: Թէև ամբողջ աշխարհն ականատես դարձաւ, որ մրցավարը անարդարացիօրէն զրկեց Միհրանին ոսկուց:

Այժմ ըմբիշը ժամանակը նւիրել է ընտանիքին, վերջերս նա ամուսնացաւ աբխազ պարուհի Մակտինա Բեբիայի հետ:

 

Արսէն Ջուլֆալակեան

Արսէն Ջուլֆալակեանը ծնւել է Գիւմրիում, յայտնի խորհրդային ըմբիշ, Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնութեան չեմպիոն Լեւոն Ջուլֆալակեանի ընտանիքում: Յունահռոմէական ըմբշամարտով սկսել է զբաղւել 11 տարեկանից:

2004 թւականին նա Եւրոպայի լաւագոյն պատանի մարզիկ է ճանաչւել: 2007 թւականին դարձել աշխարհի երիտասարդական առաջնութեան յաղթող:

Հայ ըմբիշ Արսէն Ջուլֆալակեանն առաջին անգամ Ռիոյի Օլիմպիական խաղերից յետոյ մասնակցեց միջազգային մրցաշարի եւ առաջին տեղը զբաղեցրեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուին նւիրւած յուշամրցաշարի ժամանակ: Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիրը երեք մրցապայքար է ունեցել` երեք վաղաժամ յաղթանակ տանելով, նոյն` 8:0 հաշւով եւ նվաճել յուշամրցաշարի յաղթողի տիտղոսը:

 

Լեւոն Արոնեան

Շախմատ խաղալիս, իհարկէ, ֆիզիկական պատրաստւածութիւնը ցոյց տալ չես կարող, սակայն փայլել ինտելեկտով հնարաւոր է:

Լեւոնը ծնւել է 1982 թւականին, Երեւանում: Շախմատի հետ նրան ծանօթացրել է հարազատ քոյրը` Լիլիթը, որը հաստատ իր ընտրութեան մէջ չի սխալւել:

Հիմնական յաղթանակների թւում է ՖԻԴԷ-ի աշխարհի գաւաթը 2005 թւականին, ինչպէս նաեւ Մոսկւայում անցկացւող Տալի յուշամրցաշարում, 2010 թւականին: 2013 թւականին նա յաղթեց Ալէոխինի յուշամրցաշարում:

Բացի այդ հայ շախմատիստն առանց դժւարութեան յաղթեց Նորւեգիայի Ստաւենգէր քաղաքում անկցաւող շախմատի մրցաշարը (2017 թւականի յունիս), Սանկտ-Պետերբուրգի «Grand Chess Tour»-ը օգոստոսին, ինչպէս նաեւ Վրաստանում անցկացւող շախմատի 2017 թւականի Աշխարհի գաւաթը:

Լեւոնին, իրաւամբ, անւանում են այսօրւայ լաւագոյն շախմատիստներից մէկը: Աշխարհի կրկնակի գաւաթակիր, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը սեպտեմբերի 30-ին, 11 տարւայ ծանօթութիւնից յետոյ, ամուսնացաւ ֆիլիպինուհի, շախմատի Ովկեանիայի չեմպիոնուհի Արիանա Կաոիլիի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։