Հա

Մարզական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 08:20

Ասիայի Չեմպիոնների լիգա. Ասիական երազանքի աւարտը. «Փերսփոլիս»-«Ալ Հիլալ»՝ 2:2

«Փերսփոլիս»-ի ասիական երազնաքն անաւարտ մնաց: Նրանք ոչ ոք՝ 2:2 խաղացին «Ալ Հիլալ»-ի դէմ պատասխան խաղում՝ զրկւելով եզրափակչի ուղեգրից:

«alikonline.ir» - «Փերսփոլիս»-ի ասիական երազնաքն անաւարտ մնաց: Երէկ՝ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Փերսփոլիս»-«Ալ Հիլալ» զոյգի պատասխան հանդիպումը:

Երկու թիմերի դիմակայութեան վերջնական ելքը գրեթէ որոշւել էր հէնց առաջին խաղում, ուր սաուդական թիմը խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան էր մատնել Իրանի գործող չեմպիոններին:

«Փերսփոլիս»-ն այս խաղում առաջինը խաղում էր սեփական հեղինակութեան վերականգնման համար: Ցանկացած հաշւով յաղթանակը կօգնէր գոնէ փարատելու առաջին խաղում կրած ծանր պարտութեան տհաճ տպաւորութիւնը:

Հանդիպման ընթացքն հէնց այդպիսին էր: «Փերսփոլիս»-ը տիրում էր նախաձեռնութեանը՝ փորձելով գտնել դէպի մրցակցի դարպասը տանող ճանապարհը:

Առաջին գոլը երկար սպասեցնել չտւեց 17-րդ րոպէին Վահիդ Ամիրիի փոխանցումից յետոյ Գոդւին Մենշան գլխի գեղեցիկ հարւածով գրաւեց մրցակցի դարպասը՝ հաշիւը դարձնելով 1:0: Ամէն ինչ կընթանար ցանկացած հունով, եթէ, իհարկէ, հանդիպման 29-րդ րոպէին մրցավարը չորոշէր «փայլել» իր մրցավարական ունակութիւնների դրսեւորմամբ: Նա «Փերսփոլիս»-ի դարպասին նշանակեց ամենաանտրամաբանական 11 մետրանոցը, որը հնարաւոր էր պատկերացնել, եւ մրցակցի սիրացի յարձակւող Օմար Խարիբինը հաւասարեցրեց հաշիւը՝ փաստօրէն դնելով այս դիմակայութեան վերջակէտը:

Երկրորդ խաղակէսում «Փերսփոլիս»-ը խաղում էր բացառապէս սեփական հեղինակութեան համար: Նրանց գրոհներն արդիւնաւորւեցին 61-րդ րոպէին, երբ Ալի Ալիփուրի փոխանցումից յետոյ Մենշան դարձաւ դուբլի հեղինակ:

Յաղթական հաշիւը, սակայն, չյաջողւեց պահպանել: 73-րդ րոպէին «Փերսփոլիս»-ի պաշտպանների թոյլ տւած կոպիտ սխալի արդիւնքում Օմար Խարիբին նոյնպէս դարձաւ դուբլի հեղինակ՝ հաւասարեցնելով հաշիւը:

«Փերսփոլիս»-ն այնումաենայնիւ կարող էր յաղթել այս խաղում, եթէ, իհարկէ, մրցավարը չորոշէր զբաղւել կատարեալ ինքնադրսեւորմամբ: 80-րդ րոպէին Բաշշար Րասանի հարւածից յետոյ, սաուդական թիմի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ակնյայտօրէն ձեռքով խաղաց, իսկ մրցավարը որոշեց անտարբեր անցնել այդ բացայայտ 11 մետրանոցի կողքով՝ «Փերսփոլիս»-ին զրկելով յաղթանակից: 2:2՝ եւ «Փերսփոլիս»-ի ասիական երազնաքը մնաց անաւարտ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։