Հա

Մարզական

22/10/2017 - 11:00

«Բարսելոնա»-ն ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսսիին

«Բարսելոնա»-ն արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին կառաջարկի ցմահ պայմանագիր: Այդ մասին յայտարարել է կատալոնական ակումբի գլխաւոր տնօրէն Օսկար Գրաուն, որը նաեւ նշել է, թէ կողմերը յունիսին կնքել են չորս տարւայ պայմանագիր, թէեւ այդ մասին պաշտօնական հաղորդագրութիւն չի եղել: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ն արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին կառաջարկի ցմահ պայմանագիր: Այդ մասին յայտարարել է կատալոնական ակումբի գլխաւոր տնօրէն Օսկար Գրաուն, որը նաեւ նշել է, թէ կողմերը յունիսին կնքել են չորս տարւայ պայմանագիր, թէեւ այդ մասին պաշտօնական հաղորդագրութիւն չի եղել: Գրում է «news.am»-ը:

«Մեսսին չորս տարւայ պայմանագիր է կնքել յունիսին, բայց ակումբը նրան կառաջարկի ցմահ պայմանագիր: Մեր գաղափարն այն է, որ մանկութիւնից այստեղ գտնւող Լէոն ակումբի հետ լինի մինչեւ կեանքի վերջ, քանի որ նա խորհրդանիշ է: Ցանկանում ենք, որ նա խաղացողի կարիերայի աւարտից յետոյ էլ լինի ակումբի հետ»,- Գրաուի խօսքը մեջբերում է «ESPN»-ը:

Ոչ պաշտօնական տւեալներով, «Բարսելոնա»-ն ու Մեսսին դեռ չունեն նոր պայմանագիր եւ յաջորդ տարւայ ամռանը ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխւել այլ ակումբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։