Հա

Մարզական

Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 08:10

«FIFA The Best». Ինչպէս է քւէարկել Հենրիխ Մխիթարեանը

Լոնդոնում, հոկտեմբերի 23-ին կայացել է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխութիւնը, որի ընթացքում յայտնի են դարձել տարւայ լաւագոյնները:

«alikonline.ir» - Լոնդոնում, հոկտեմբերի 23-ին կայացել է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխութիւնը, որի ընթացքում յայտնի են դարձել տարւայ լաւագոյնները: Գրում է «armsport.am»-ը:

Ինչպէս յայտնի է, լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ռէալ»-ի եւ Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լաւագոյնը մարզիչը «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանն է:

Քւէարկութեանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկների ազգային հաւաքականների աւագները:

ՖԻՖԱ-ի` «Twitter»-ի պաշտօնական էջը ներկայացրել է, թէ ով ում օգտին է քւէարկել:

Հետաքրքրական է, որ Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը լաւագոյն ֆուտբոլիստի իր եռեակում չի ընդգրկել «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսիին: Առաջին տեղում հայ ֆուտբոլիստը նշել է հէնց Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում` «Իւվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդ տեղում` բրազիլացի յարձակւող Նէյմարին:

Ինչ վերաբերում է տարւայ լաւագոյն մարզչի քւէարկութեանը, ապա այստեղ էլ Մխիթարեանն առաջին հորիզոնականում նշել է «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանին, երկրորդ տեղում` «Իւվենտուս»-ի գլխաւոր մարզիչ Մասիմիլիանօ Ալեգրիին, իսկ երրորդ տեղում` «Մոնակօ»-ի գլխաւոր մարզիչ Լէոնարդօ Ժարդիմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։