Հա

Մարզական

Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 11:30

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանի կանայք յաղթեցին, իսկ տղամարդիք ոչ ոքի խաղացին

Յունական Կրետէ կղզում շարունակւում է շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Երէկ՝ հոկտեմբերի 30-ին կայացել են երրորդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Յունական Կրետէ կղզում շարունակւում է շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Երէկ՝ հոկտեմբերի 30-ին կայացել են երրորդ տուրի հանդիպումները:

Երրորդ տուրում Հայաստանի կանաց հաւաքականը 3:1 հաշւով յաղթանակ է տարել Սերբիայի ընտրանու դէմ պայքարում:

Էլինա Դանիէլեանը, Լիլիթ Գալոյեանը եւ Լիլիթ Մկրտչեանը յաղթել են մրցակիցներին, իսկ Մարիա Կուսովան պարտւել է:

Հայաստանի տղմարդկանց հաւաքականն էլ ոչ ոքի՝ 2:2 է խաղացել Խորւաթիայի ընտրանու դէմ պայքարում: Խաղարկւած բոլոր չորս պարտիաներն էլ խաղաղ ելք են ունեցել:

Չորրորդ տուրում Հայաստանի տղամարդականց ընտրանին կը մրցի Հոլանդիայի ընտրանու հետ, իսկ կանանց հաւաքականը՝ Յունաստանի առաջին թիմի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։