Հա

Մարզական

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 08:20

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն ու «Բայերն Միւնխէն»-ն առաջինը դուրս եկան փլէյ-օֆֆ

Ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ն ու գերմանական «Բայերն Միւնխէն»-ն առաջին թիմերն էին, որոնց յաջողւեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզարափակիչ փուլ:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ն ու գերմանական «Բայերն Միւնխէն»-ն առաջին թիմերն էին, որոնց յաջողւեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզարափակիչ փուլ: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջինը նւաճեց Չեմպիոնների լիգայի փլէյ-օֆֆի ուղեգիր՝ 4-րդ տուրում 5:0 հաշւով յաղթելով բելգիական «Անդերլեխտ»-ին եւ վաստակելով 12 միաւոր: B խմբի երկրորդ տեղում է «Բայերն Միւնխէն»-ը, որը 2:1 հաշւով յաղթեց շոտլանդական «Սելթիկ»-ին եւ վաստակել է 9 միաւոր՝ նոյնպէս ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Սելթիկ»-ը 3 միաւորով երրորդն է:

A խմբի առաջատար «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ»-ում ընդունեց պորտուգալական «Բենֆիկա»-ին եւ առաւելութեան հասաւ 2:0 հաշւով:

«Կարմիր սատանաներ»-ը չորս յաղթանակից յետոյ 12 միաւորով խմբի առաջատարն են: 6-ական միաւոր ունեն շւէյցարական «Բազել»-ը եւ Մոսկւայի ԲԿՄԱ-ն, որը կամային յաղթանակ տարաւ Շւէյցարիայում՝ 2:1: «Բենֆիկա»-ն չորս պարտութիւն է կրել:

C խմբում «Ռոմա»-ն տանը 3:0 հաշւով յաղթեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսի»-ին եւ 8 միաւորով բարձրացաւ առաջին տեղ: Իտալացի Անտոնիօ Կոնտէի գլխաւորած թիմը՝ «Չելսի»-ն 7 միաւորով երկրորդն է:

D խմբում «Բարսելոնա»-ն Յունաստանում չկարողացաւ առաւելութեան հասնել «Օլիմպիակոս»-ի նկատմամբ եւ 10 միաւորով առաջին տեղում է: 1:1 հաշւով խաղացին պորտուգալական «Սպորտինգ»-ը (4 միաւոր) եւ Թուրինի «Իւվենտուս»-ը (7 միաւոր):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։