Հա

Մարզական

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 10:30

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանի տղամարդկանց հաւաքականն առաջատար եռեակում է

Յունաստանի Կրետէ կղզիում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութեան 4-րդ տուրից յետոյ, Հայաստանի տղամարդկանց հաւաքականը երկրորդ հորիզոնականում է:

«alikonline.ir» - Յունաստանի Կրետէ կղզիում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութեան 4-րդ տուրից յետոյ, Հայաստանի տղամարդկանց հաւաքականը երկրորդ հորիզոնականում է:

Երէկ՝ հոկտեմբերի 31-ին կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը մրցեց Հոլանդիայի ընտրանու հետ եւ առաւելութեան հասաւ 2.5:1.5 հաշւով:

Յաղթանակներ տարան Գաբրիէլ Սարգսեանն ու Հրանտ Մելքումեանը: Լեւոն Արոնեանը միաւորը կիսեց Անիշ Գիրիի հետ: Պարտութիւն կրեց Սերգէյ Մովսիսեանը:

Չորս տուրից յետոյ Հայաստանի հաւաքականը վաստակել է 7 միաւոր եւ Հունգարիայի ու Խորւաթիայի հաւաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:

Տուրը յաջող էր նաեւ Հայաստանի կանանց հաւաքականի համար: Նրանք եւս 2.5-1.5 հաշւով յաղթանակ տարան Յունաստանի առաջին հաւաքականի նկատմամաբ:

Յաղթանակ տարաւ Մարիա Կուրսովան: Էլինա Դանիէլեանը, Լիլիթ Մկրտչեանն ու Լիլիթ Գալոյեանը պարտիաներն աւարտեցին ոչ ոքի:

Չորս տուրից յետոյ Հայաստանի կանանց ընտրանին վաստակած 6 միաւորով զբաղեցնում է մրցաշարային աղիւսակի 6-րդ հորիզոնականը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։