Հա

Մարզական

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 08:20

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմ»-ը շանս չտւեց «Ռէալ»-ին

Աւարտւեց Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

«alikonline.ir» - Աւարտւեց Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը: Տեղեկացնում է «news.am»-ը:

E խմբում իսպանական «Սեւիլիա»-ն տանը ռեւանշի հասաւ Մոսկւայի«Սպարտակ»-ի հետ պայքարում՝ 2:1: Յիշեցնենք, որ Մոսկւայում «Սեւիլիա»-ն պարտւել էր 1:5 հաշւով:

Անգլիական «Լիւերպուլ»-ը 3:0 հաշւով պարտութեան մատնեց սլովենական «Մարիբոր»-ին եւ 8 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Մէկ միաւոր քիչ ունի «Սեւիլիա»-ն:

F խմբում փլէյ-օֆֆի ուղեգիր նւաճեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, որը 4:2 հաշւով ուժեղ էր իտալական «Նապոլի»-ից: Կատալոնացի Խոսէպ Գւարդիոլայի գլխաւորած թիմը վաստակել է 12 միաւոր: 9 միաւոր ունի Դոնեցկի «Շախտեոր»-ը: Ուկրայինական թիմը 3:1 հաշւով յաղթեց հոլանդական «Ֆէյենորդ»-ին:

G խմբում Ստամբուլի «Բեշիկթաշ»-ը 1:1 հաշւով՝ ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակօ»-ի հետ եւ 10 միաւորով խմբի առաջատարն է: 4 միաւոր պակաս ունի «Պորտու»-ն: Պորտուգալական ակումբը 3:1 հաշւով պարտութեան մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ին:

H խմբում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը «Վեմբլի» ստադիոնում ընդունեց «Ռէալ Մադրիդ»-ին եւ ոչ մի շանս չտւեց՝ 3:1: Անգլիայի փոխչեմպիոնն ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ 10 միաւոր: Իսկ «Արքայական ակումբ»-ի անյաջողութիւնները շարունակւում են: Իսպանիայի առաջնութիւնում կրած պարտութիւնից յետոյ սա նրանց երկրորդ անընդմէջ պարտութիւնն էր: Մադրիդցիները 7 միաւորով երկրորդ տեղում են: 2-ական միաւոր ունեն «Բորուսիա Դորտմունդ»-ն ու Կիպրոսի ԱՊՕԷԼ-ը, որոնք այս տուրում խաղացին ոչ ոքի՝ 1:1:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։