Հա

Մարզական

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 10:40

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. 5-րդ տուրն անյաջող էր հայ շախմատիստների համար

Յունաստանի Կրետէ կղզում ընթացող շախմատի Եւրոպայի առաջնութեան 5-րդ տուրն անյաջող էր իմաստուն խաղի հայ վարպետների համար:

«alikonline.ir» - Յունաստանի Կրետէ կղզում ընթացող շախմատի Եւրոպայի առաջնութեան 5-րդ տուրն անյաջող էր իմաստուն խաղի հայ վարպետների համար:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքականն ուժերը չափեց առաջատարի՝ Հունգարիայի ընտրանու հետ պայքարում: Շտապենք յիշեցենլ, որ 4-րդ տուրից յետոյ Հունգարիայի եւ Հայաստանի հաւաքականները զբաղեցնում էին մրցաշարային աղիւսակի առաջին երկու հորիզոնականները:

Առաջատարների պայքարն այդպէս էլ յաղթող չոււնեցաւ: Բոլոր պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի հաշւով, եւ վերջնահաշւում գրանցւեց՝ 2:2 հաշիւը:

Այսպիսով երկու թիմերն էլ զիջեցին իրենց դիրքերը մրցաշարային աղիւսակում: Հունգարացիները նահանջեցին մէկ հորիզոնականով, իսկ հայերը՝ երեք: Հայաստանի ընտրանին վաստակած 8 միաւորով այժմ 5-րդն է:

Տուրը բացարձակ ձախողած պէտք է համարենք Հայաստանի կանանց ընտրանու համար: Վրաստանի դէմ պայքարում նրանք պարտւեցին խոշոր՝ 0:4 հաշւով, եւ վաստակած 6 միաւորով հանգրւանեցին մրցաշարային աղիւսակի 13-րդ հորիզոնականում՝ նահանջելով 7 հորիզոնական:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին հանգստեան օր է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։