Հա

Մարզական

Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 08:50

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանը պարտւեց Ադրբեջանին

Յունաստանում շարունակւում է շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Երէկ՝ նոյեմբերի 3-ին կայացան 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ընթցաքում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը պարտւեց Ադրբեջանին, իսկ կանանց հաւաքականը յաղթեց Հունգարիային:

«alikonline.ir» - Յունաստանում շարունակւում է շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Երէկ՝ նոյեմբերի 3-ին կայացան 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ընթցաքում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը պարտւեց Ադրբեջանին, իսկ կանանց հաւաքականը յաղթեց Հունգարիային:

Տղամարդկանց պայքարի 6-րդ տուրում ուշադրութեան կենտրոնում էր Հայաստան-Ադրբեջան դիմակայութիւնը: Առաջին տախտակի վրայ Լեւոն Արոնեանը սպիտակներով 44-րդ քայլում Շաքրիար Մամեդեարով ստիպեց յանձնւել: Յիշեցնենք, որ ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակում Արոնեանը երկրորդն է, Մամեդեարովը՝ չորրորդը:

Երկրորդ խաղատախտակում Գաբիէլ Սարգսեանը եւ Արկադի Նայդիչը ոչ ոքի խաղացին, իսկ երրորդ եւ չորրորդ խաղատախտակներում Սերգէյ Մովսիսեանն ու Հրանտ Մելքումեանը պարտւեցին Թէյմուր Ռաջաբովին եւ Ռաուֆ Մամեդովին:

Վերջնարդիւքում Հայաստանի ընտրանի զիջեց 1.5:2.5 հաշւով:

6 տուրից յետոյ Հայաստանի տղամարդկանց հաւաքականը զգալիօրէն զիջել է իր դիրքերը մրցաշարային աղիւսակում: Հայաստանի ընտրանին 8 միաւորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Կանաց պայքարում Հայաստանի հաւաքակնը 3:1 հաշւով առաւելութեան հասաւ Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Յաղթանակներ տարան սպիտակներով հանդէս եկած Էլինա Դանիէլեանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչեանն ու Մարիա Գէորգեանը սեւերով խաղացին ոչ ոքի:

6 տուրից յետոյ Հայաստանի կանանց հաւաքականը 8 միաւորով զբաղեցնում է մրցաշարային աղիւսակի 9-րդ հորիզոնականը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։