Հա

Մարզական

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 08:20

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանի տղմարդկանց հաւաքականը դուրս մնաց առաջին տասնեակից

Յունաստանում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնում երէկ՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Յունաստանում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնում երէկ՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հաւաքականը մրցեց Գերմանիայի ընտրանու հետ եւ պարտւեց 1.5:2.5 հաշւով: Լեւոն Արոնեանը սեւերով ոչ ոքի խաղաց Լիւիու-Դիտէր Նիսիպիանուի հետ: Գաբրիէլ Սարգսեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Մատիաս Բլեոբաումի հետ: Հրանտ Մելքումեանը սեւերով միաւորը կիսեց Դանիէլ Ֆրիդմանի հետ: Վճռական եղաւ չորրորդ համարների պայքարը: Յովհաննէս Գաբուզեանը սպիտակներով պարտւեց Ռասմուս Սւանէին:

7-րդ տուրից յետոյ Հայաստանի ընտրանին վաստակած 8 միաւորով ընթանում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում: Սա աննախադէպ անյաջող ցուցանիշ է շախմատի աշխարհի ուժեղագոյն թիմերից մէկի համբաւն ունեցող Հայաստանի տղամարդկանց հաւաքականի համար:

Կանանց պայքարում Հայաստանի ընտրանին ոչ ոքի՝ 2:2 խաղաց Ռումինիայի ընտրանու դէմ պայքարում: Հայաստանի կանանց հաւաքականը վաստակել է 9 միաւոր եւ բաժանում է 5-9-րդ տեղերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։