Հա

Մարզական

06/11/2017 - 08:30

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանի կանանց հաւաքականը լաւագոյն հնգեակում է

Յունաստանում շարունակւող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը մօտենում է վերջնագծին: Երէկ՝ նոյեմբերի 5-ին կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Յունաստանում շարունակւող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը մօտենում է վերջնագծին: Երէկ՝ նոյեմբերի 5-ին կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի կանանց հաւաքականն ուժերը չափեց Չեխիայի ընտարնու դէմ պայքարում եւ յաղթեց 2.5:1.5 հաշւով: Էլինա Դանիէլեանն ու Լիլիթ Գալոյեանը յաղթեցին մրցակիցներին, Լիլիթ Մկրտչեանը ոչ ոքի խաղաց, իսկ Մարիա Կուսովան պարտութիւն կրեց:

8 տուրից յետոյ Հայաստանի կանանց հաւաքականն ունի 11 միաւոր եւ Ուկրայինայի ընտրանու հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները:

Նշենք, որ կանանց պայաքարում չեմպիոնի կոչումը հէնց նախավերջին տուրում նւաճեց Ռուսաստանի ընտրանին: 8-րդ տուրում ռուսները 4:0 հաշւով յաղթեցին Թուրքիայի թիմին եւ վաստակելով 15 միաւոր չեմպիոն հռաչկւեցին: Երկրորդ տեղում ընթացող վրացիները 1:3 հաշւով անակնկալ պարտութիւն կրեցին Լեհաստանից եւ արդէն 3 միաւորով յետ մնացին Ռուսաստանի թիմից: Լեհաստանն ու Վրաստանը 12-ական միաւորով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանու անյաջող ելոյթները շարունակւում են:

8-րդ տուրում նրանց դարձեալ չյաջողւեց յաղթանակ տանել: Լեհաստանի ընտրանու դէմ պայքարում նրանք բաւարարւեցին ոչ ոքի՝ 2:2 հաշւով: Լեւոն Արոնեանն ու Գաբրիէլ Սարգսեանը ոչ ոքի աւարտեցին իրենց պարտիաները, Հրանտ Մելքումեանը պարտութիւն կրեց, իսկ Յովհաննէս Գաբուզեանը յաղթանակ տարաւ:

Այսպիսով Հայաստանի տղամարդկանց հաւաքականը վաստակած 9 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը, ինչը կարելի է այս մրցաշարի մեծագոյն անակնկալը համարել:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնը կը որոշւի վերջին տուրում: 8 տուրից յետոյ առաջատարը 13 միաւորով Ադրբեջանի հաւաքականն է: Ուկրայինան եւ Ռուսաստանը 12-ական միաւորով կիսում են 2-3-րդ տեղերը:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է
    Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է

    Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին կատարած յայտարարութիւնը թէ՛ պատմական եւ թէ՛ քաղաքական ու իրաւական տուեալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թէ ինչո՛ւ այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտին մէջ, երբ յատկապէս ի սպառ կը բացակային քննարկումները Պաքուի մէջ անցեալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովուրդի կամարտայայտութեան փաստին հետ հաշուի նստելու: Որուն համար զարմանք չի յայտներ ամերիկացի դիւանագէտը:

  • Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը
    Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը

    ԻԻՀ առողջապահութեան փոխնախարար Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկւել է երկու երկրների միջեւ առողջապահական զբօսաշրջութեան զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերութիւնը ռադիոթերապիայի զարգացած սարքաւորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը:

  • Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»
    Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Նիկոլ Փաշինեանը արդէն հակայեղափոխականներ է փնտրում հասարակութեան աւելի լայն շերտերում, ամենախոցելի խաւերում՝ գործազուրկների ու աղքատների մէջ, արդէն ամենաաղքատ խաւերին է մեղադրում երկրի տնտեսական անյաջողութիւններում, նրանց մեղադրում է թէ ծոյլ են, չեն ուզում աշխատել։ 

  • Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ
    Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ. յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեւանում, ներկայ էին ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիէն Ըրլոնգը, ՀՀ առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Արսէն Թորոսեանը եւ այլք:

  • Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»
    Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բազմիցս նշել եմ, որ իրանցիների համար նշանաբանութիւնը եւ խօսքային կամ գործնական մակարդակում անուղղակի նշանների կամ ուղերձների փոխանակումը չափազանց արդիական եւ, ըստ էութեան, աշխարհայացքային կարեւորագոյն բաղադրիչ է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։