Հա

Մարզական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 10:30

«Մխիթարեանը կարծես յանձնւել է. նա այլեւս չպէտք է դաշտ դուրս գայ». «MANU»-ի երկրպագուները դժգոհ են

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարեանի խաղից

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 11-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալւելիս նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտւել է «Չելսի»-ին:

Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը հիւրերի մեկնարկային կազմում էր եւ դաշտում է անցկացրել 63 րոպէ:

Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են մնացել նրա ելույթից: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

@ManUnitedYouth

«Մխիթարեանն անելիք չունի մեկնարկային կազմում, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ նա գիտի այդ մասին»:

@MrTomMcDermott

«Մխիթարեանը կրկին անհանգստացնում է: Նոյնիսկ եթէ ձեզ մօտ վատ խաղ է ստացւում, նւազագոյն պահանջն է կատարել պաշտպանողական գործողութիւններ եւ պահել գնդակը»:

@ncustisTheSun

«Հնարաւոր է, որ Մխիթարեանի հետ դաշտում գտնւող 10 ֆուտբոլիստները նոյնիսկ չեն յիշում նրա մասնակցութեամբ վերջին յաջող խաղը»:

@RobDawsonESPN

«Մոուրինուն պէտք է Մխիթարեանին դուրս հանի կազմից: Նա այս պահին նման է ուղեւորի: Հենրիխը ոչ մի բան չի կարողանում ստեղծել յարձակման գծում»:

@UtdRantcast

«Տխրեցնում է, թէ որքան սարսափելի էր Մխիթարեանը վերջին ամսում»:

@LiamPaulCanning

«Հենրիխ Մխիթարեանի գոյութիւնը հարցականի տակ է վերջին շաբաթներին: Փլէյմէյքերի բացակայութիւնը խանգարում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին:

@R_o_M

«Մրցաշրջանի մեկնարկում ասում էի, որ Մխիթարեանը ոչինչ չի անում եւ յետոյ նա երկու գոլային փոխանցում էր կատարում: Այժմ ես նոյնն եմ ասում, եւ նա կրկին ոչինչ չի անում»:

@chridgriebe

«Նոր փլէյմէյքեր գտնելը պէտք է առաջնային խնդիր լինի: Մատան վստահութիւն չի վայելում, իսկ Մխիթարեանն այնպիսի տեսք ունի, կարծես յանձնւել է»:

@joongDEGEA

«Մխիթարեանն այլեւս չպէտք է դաշտ դուրս գայ, եթէ նա պատրաստւում է շարունակել այդպէս խաղալ»:

Մխիթարեանի անյաջող ելոյթին է անդրադարձել նաեւ «Լիւերպուլ»-ի լեգենդ Ջէյմի Կարագէրը, ով այժմ աշխատում է որպէս ֆուտբոլային վերլուծաբան: Նա մեկնաբանել է Հենրիխ Մխիթարեանի գործողութիւնները «Չելսի»-ի հետ խաղում:

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը կարող էր նոյն յաջողութեամբ խաղալ 10 ֆուտբոլիստներով՝ կիսապաշտպանութիւնում ունենալով Մխիթարեանին: Չափազանց շատ էին ազատ գտիները «Չելսի»-ի համար»,- Կարագերի խօսքը մէջբերել է «Sky Sports»-ը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։