Հա

Մարզական

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:30

Շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւն. Հայաստանի կանայք 9-րդն են, իսկ տղամարդիկ՝ 14-րդը

Աւարտւեց Յունաստանում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Դրա արդիւնքներն իսկական ձախողում էին շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքականի համար, որը համարւում է աշխարհի ուժեղագոյններից մէկը:

«alikonline.ir» - Աւարտւեց Յունաստանում ընթացող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Դրա արդիւնքներն իսկական ձախողում էին շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքականի համար, որը համարւում է աշխարհի ուժեղագոյններից մէկը:

Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հաւաքականն իր առաջատարի՝ Լեւոն Արոնեանի բացակայութեամբ մրցեց Սերբիայի ընտրանու հետ եւ խաղաց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղատախտակի վրայ հանդէս եկող Սերգէյ Մովսիսեանն ու երրորդ համար Հրանտ Մելքումեանը ոչ ոքի խաղացին սեւ ֆիգուրներով, Գաբրիէլ Սարգսեանը յաղթեց սպիտակներով, իսկ Յովհաննէս Գաբուզեանը պարտութիւն կրեց:

Այսպիսով Հայաստանի հաւաքականը վաստակելով 10 միաւոր բաւարարւեց ընդամենը 14-րդ տեղով: Ադրբեջանի եւ Ռուսաստանի ընտրանինները 14 միաւորով բաժանեցին 1-2-րդ տեղերը: Ադրբեջանի ընտրանին լրացուցիչ ցուցանիշերի շնորհիւ նւաճեց չեմպիոնի կոչումը: Ուկրայինայի ընտրանին 13 միաւորով երրորդն էր:

Կանանց պայքարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին 0.5:3.5 հաշւով պարտւեց չեմպիոնին՝ Ռուսաստանին: Լիլիթ Գալոյեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչեանը եւ Մարիա Գէորգեանը պարտւեցին:

Վերջնահաշւարկում շախմատի Հայաստանի կանանց հաւաքականը 11 միաւորով հանգրւանեց մրցաշարային աղիւսակի 9-րդ հորիզոնականում:

Չեմպիոնի կոչումը դեռեւս նախավերջին տուրում նւաճել էր Ռուսաստանի ընտրանին: Երկրորդը վրացուհիներն էին, իսկ երրորդը՝ ուկրայինուհիները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։