Հա

Մարզական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 09:15

Մեսսին ամենաշատ անցումներն է կատարում Եւրոպայի թոփ-5 առաջնութիւններում

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին Եւրոպայի 5 առաջատար առաջնութիւններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաշատ անցումներն է կատարել այս մրցաշրջանում: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին Եւրոպայի 5 առաջատար առաջնութիւններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաշատ անցումներն է կատարել այս մրցաշրջանում: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «OptaJose»-ը:

Արգենտինացին 113 անգամ է փորձել շրջանցել մրցակիցներին: Յաջող է ստացւել 60 տոկոսը:

Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի յարձակւող Նէյմարը, որի 96 փորձերից յաջող է ստացւել 63 տոկոսը: Լաւագոյն եռեակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը՝ 86 անցում  (44 տոկոս):

Ամենաարդիւնաւէտը «Լիոն»-ի յարձակւող Նաբիլ Ֆեկիրի անցումներն են: 24-ամեայ ֆրանսիացու 61 անցումների 72 տոկոսը եղել է յաջող:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։