Հա

Մարզական

11/11/2017

Իտալիան՝ Աշխարհի առաջնութիւնը կորցնելու վտանգի առջեւ

Նոյեմբերի 9-ի եւ 10-ի օրերը ֆուտբոլային էին ողջ աշխարհում: Ուշադրութեան կենտրոնում 2018 թւականի Աշխարհի առաջնութեան անցումային փուլի հանդիպումներն էին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ի եւ 10-ի օրերը ֆուտբոլային էին ողջ աշխարհում: Ուշադրութեան կենտրոնում 2018 թւականի Աշխարհի առաջնութեան անցումային փուլի հանդիպումներն էին:

Եւրոպական գօտում կենտրոնական դիմակայութիւնն անշուշտ Ստոկհոլմում կայացած Շւեդիա-Իտալիա հանդիպումն էր, որի ընթացքում տան տէրերը 1:0 հաշւով տարան կարեւոր յաղթանակ՝ Իտալիային կանգնեցնելով Աշխարհի առաջնութեան ուղեգրից զրկւելու վտանգի առջեւ: Հանդիպման միակ գնդակը 61-րդ րոպէին խփեց Եակոբ Իւհանսոնը:

Եւորպական գօտու միւս խաղերում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները.

Հիւսիսային Իռլանդիա - Շւէյցարիա՝ 0:1

Խորւաթիա - Յունաստան՝ 4:1

Այսօր կը կայանայ Դանիա-Իռլանդիա հանդիպումը:

Կենտրոնական Ամերիկա-Ասիա գօտու անցումային փուլի առաջին հանդիպումը խաղաղ ելք ունեցաւ: Հոնդուրասն ու Աւստրալիան խաղացին ոչ ոքի՝ 0:0:

Այս պահին (նոյ. 11-ժամը՝ 8:10) ընթացքի մէջ է Հարաւային Ամերիկա-Ովկիաններ գօտու անցումային փուլի առաջին հանդիպումը. Պերուն հիւրընկալել է Նոր Զելանդիային: Մինչ 70-րդ րոպէն հանդիպման հաշիւը դեռ չի բացւել:

2018 թւականի Աշխարհի առաջնութեան անցումային փուլի հանդիպումներից բացի, անցեալ 2 օրերի ընթացքում տեղի ունեցան նաեւ մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցից կենտրոնականը Լոնդոնում կայացած Անգլիա-Գերմանիա հանդիպումն էր, որն էլ աւարտւեց ոչ ոքի՝ 0:0 հաշւով:

Ընկերական հանդիպումների շարքում Իրանը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Պանամայի ընտրանուն: Գոլերիի հեղինակ դարձան Աշքան Դեժագէն եւ Սաման Ղոդուսը:

Հայաստանի հաւաքականն էլ Երեւանում խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան մատնեց Բելառուսիայի ընտրանուն:

Յարակից լուրեր

  • Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…
    Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

  • Մեսսի. «Այսօր ֆուտբոլիստներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի պատւի համար խաղալու ցանկութիւնը»
    Մեսսի. «Այսօր ֆուտբոլիստներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի պատւի համար խաղալու ցանկութիւնը»

    «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարծիք է յայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի համար խաղալու ցանկութիւնը: 

  • «Ես հէնց այնպէս չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարեանը բացայայտել է իր գլխաւոր գաղտնիքը
    «Ես հէնց այնպէս չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարեանը բացայայտել է իր գլխաւոր գաղտնիքը

    Լոնդոնեան «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն ասել է` ինչու է ֆուտբոլ խաղում։ 

  • Ակնարկ. Քաղաքական ֆութպոլ
    Ակնարկ. Քաղաքական ֆութպոլ

    Ամէն ինչ քաղաքական պրիսմակէ դիտելու կամ տարբեր ոլորտներու իւրաքանչիւր գործընթաց քաղաքականօրէն մեկնաբանելու համատարած երեւոյթը ֆութպոլի համաշխարհային մրցաշարքի առիթով ինքզինք աւելի տիրական դարձուց։ Զանգուածային լրատուամիջոցներուն առընթեր ընկերային ցանցերը եւս գերյագեցուած էին մեկնաբանութիւններով, ծաղրանկարներով, իւրաքանչիւր խաղի արդիւնքին հետեւող քաղաքական վերլուծումներով։

  • Մոնդիալ-2018. Ֆրանսիա-Բելգիա. Առաջին կիսաեզրափակչին ընդառաջ
    Մոնդիալ-2018. Ֆրանսիա-Բելգիա. Առաջին կիսաեզրափակչին ընդառաջ

    Աշխարհի 2018 թւականի առաջնութիւնը դուրս է եկել վճռական փուլ: Պայքարի մէջ են մնացել եւրոպական չորս հաւաքականներ, որոնք կը պայքարեն բաղձալի գաւաթին տիրանալու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։