Հա

Մարզական

11/11/2017

Արթուր Պետրոսեանը կը շարունակի գլխաւորել Հայաստանի հաւաքականը

Արթուր Պետրոսեանը եւս 2 տարի կը գլխաւորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը: Այդ մասին գիւմրեցի մասնագէտը յայտնեց Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշւով յաղթանակից յետոյ: 

«alikonline.ir» - Արթուր Պետրոսեանը եւս 2 տարի կը գլխաւորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը: Այդ մասին գիւմրեցի մասնագէտը յայտնեց Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշւով յաղթանակից յետոյ: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Իմ ապագան այս խաղից կախւած չէր: Այս հանդիպումից առաջ ամէն բան արդէն որոշւած էր: Հայաստանի հաւաքականի հետ պայմանագիրը երկարաձգելու եմ 2 տարով, իսկ յետոյ կը տեսնենք»,- յետխաղեայ ասուլիսում նշեց Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչը:

Յիշեցնենք, որ Արթուր Պետրոսեանը Հայաստանի հաւաքականը գլխաւորում է 2016 թւականի նոյեմբերից: Նրա պայմանագիրը նախատեսւած էր մինչեւ 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի աւարտը:

Յարակից լուրեր

  • Վարդան Մինասեանը հրաժարական ներկայացրեց
    Վարդան Մինասեանը հրաժարական ներկայացրեց

    Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը: Այս մասին յայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութիւնը։

  • Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…
    Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

  • Ալտերնատիւ տարբերակ Հայաստանի հաւաքականի համար․ ձախ պաշտպան Իտալիայից
    Ալտերնատիւ տարբերակ Հայաստանի հաւաքականի համար․ ձախ պաշտպան Իտալիայից

    Յունիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը նշեց, որ ազգային թիմում խնդրահարոյց է ձախ պաշտպանի դիրքը։

  • Կը միանա՞յ արդեօք Դաւիթ Իւրչենկոն Հայաստանի հաւաքականին. Ֆուտբոլիստի ու ՀՖՖ-ի մեկնաբանութիւնները
    Կը միանա՞յ արդեօք Դաւիթ Իւրչենկոն Հայաստանի հաւաքականին. Ֆուտբոլիստի ու ՀՖՖ-ի մեկնաբանութիւնները

    Դաւիթ Իւրչենկոյի Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականին միանալու ոդիսականը տեւում է արդէն մի քանի տարի։ Ֆուտբոլիստին հրաւիրում են, նա չի գալիս, յետոյ նա է ցանկանում միանալ, բայց Ռուսաստանում գործում է լեգեոներների թիւը սահմանափակող օրէնք։

  • Վարդան Մինասեանի երկրորդ գալուստը. հին մարզչի հետ կապւած նոր յոյսերը
    Վարդան Մինասեանի երկրորդ գալուստը. հին մարզչի հետ կապւած նոր յոյսերը

    Հայաստանի հաւաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսեանի՝ պաշտօնից հրաժարւելուց յետոյ նոր մարզչի անունը բաւականին արագ յայտնի դարձաւ։ Թէեւ ճիշտ չէ Վարդան Մինասեանին «նոր» մարզիչ անւանել. նա արդէն եղել է գլխաւորը, աւելին` մեր ազգային հաւաքականի ամենալուրջ նւաճումները նրա անւան հետ են կապւած։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։