Հա

Մարզական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 08:15

Շումախերի ընտանիքը յոյս ունի, որ «բժշկական հրաշք» տեղի կունենայ

Գերմանացի աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերի ընտանիքը յոյս ունի, որ «բժշկական հրաշք» տեղի կունենայ: Նրանք հաղորդակցութեան նշաններ են ստանում լեգենդար մարզիկից:

«alikonline.ir» - Գերմանացի աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերի ընտանիքը յոյս ունի, որ «բժշկական հրաշք» տեղի կունենայ: Նրանք հաղորդակցութեան նշաններ են ստանում լեգենդար մարզիկից:

Այս մասին ըստ «tert.am»-ի հաղորդում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով գերմանական լրատւամիջոցները, ընտանիքի ընկերը յայտնել է, որ «Ֆորմուլա-1»-ի եօթակի չեմպիոնը «կեանքի նշաններ է ուղարկում իր հեռաւոր աշխարհից»՝ գտնւելով Ժնեւի իրենց տանը:

Յիշեցնենք, որ գերմանացի մարզիկը գլխի լուրջ վնասւածք է ստացել Ֆրանսիական Ալպերում 2013-ի դեկտեմբերին դահուկային զբօսանքի ժամանակ: Այս 4 տարւայ ընթացքում Շումախերը նախ կոմայի մէջ է գտնւել, ապա դուրս գալով կոմայից՝ վերականգնողական ինտենսիւ բուժում է ստացել:

Յիշեցնենք, ինչպէս աւելի վաղ հաղորդւում էր, «կարմիր բարոնի» հասակը կոմայում գտնւելիս նւազել է 14 սմ.-ով, իսկ քաշը հասել է 45 կգ.-ի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։