Հա

Մարզական

11/11/2017

Մոսկւայում ներկայացւել է ԱԱ-2018-ի պաշտօնական գնդակը

Մոսկւայում տեղի է ունեցել 2018 թւականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան պաշտօնական գնդակի շնորհանդէսը: 

«alikonline.ir» - Մոսկւայում տեղի է ունեցել 2018 թւականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան պաշտօնական գնդակի շնորհանդէսը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, «Telstar 18» անւամբ գնդակը նման է Մեքսիկայում 1970 եւ Գերմանիայում 1974 թւականներին կայացած Աշխարհի առաջնութիւնների գնդակներին: Շնորհանդէսին ներկայ է գտնւել Արգենտինայի ազգային հաւաքականի յարձակվող Լիոնէլ Մեսսին: Յարձակւողն ընդգծել է, որ իրեն դուր է եկել գնդակի դիզայնը:

Աշխարհի առաջնութիւնը կը մեկնարկի 2018 թւականի յունիսի 14-ին եւ կանցկացւի Մոսկւայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Եկատերինբուրգում, Սոչիում, Ռոստովում ու կաւարտւի յուլիսի 15-ին:

Աշխարհի առաջնութեան վիճակահանութիւնը տեղի կունենայ դեկտեմբերի 1-ին՝ Մոսկւայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։