Հա

Մարզական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:40

Շւէյցարիայի եւ Խորւաթիայի հաւաքականները եւս կը մեկնեն Ռուսաստան

Ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան եւս 2 ուղեգրի ճակատագիրը պարզ է:

«alikonline.ir»- Ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան եւս 2 ուղեգրի ճակատագիրը պարզ է:

Երէկ՝ նոյեմբերի 12-ին Եւրոպայի ընտրական գօտում տեղի ունեցան անցումային փուլի երկու դիմակայութեան պատասխան խաղերը:

Շւէյցարիան սեփական դաշտում ոչ ոքի՝ 0:0 խաղաց Հիւսիսային Իռնալդիայի հետ: Առաջին խաղում շւէյցարացիները մրցակցի դաշտում յաղթել էին նւազագոյն՝ 1:0 հաշւով, որն էլ նրանց եզրափակիչ փուլի ուղեգիր շնորհեց:

Աթենքում Յունաստանի հաւաքականի յուսահատ փորձերն անցան ապարդիւն: «Հելէններ»-ը նոյնպէս ոչ ոքի՝ 0:0 խաղացին Խորւաթիայի ընտրանու դէմ պայքարում, որն էլ բաւարարեց խորւաթներին Ռուսաստան-2018-ում յայտնւելու համար: Առաջին խաղում Խորւաթիայի ընտրանին յաղթել էր խոշոր՝ 4:1 հաշւով:

Այսօր կը կայանայ Իտալիա-Շւեդիա զոյգի պատասխան խաղը: Յիշեցնենք, որ առաջին խաղում շւեդները յաղթել են 1:0 հաշւով՝ իտալացիներին կանգնեցնելով Աշխարհի առաջնութեան ուղեգրից զրկւելու վտանգի առջեւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։