Հա

Մարզական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 08:30

Եւրոպական գօտու վերջին ուղեգիրը բաժին հասաւ Դանիային

Եւրոպական գօտում աւարտւեց ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան անցումային փուլը:

«alikonline.ir» - Եւրոպական գօտում աւարտւեց ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան անցումային փուլը:

Վերջին խաղում երէկ՝ նոյեմբերի 14-ին Իռլանդիայի հաւաքականը սեփական յարկի տակ ընդունել էր Դանիայի ընտրանուն: Յիշեցնենք, որ Կոպենհագէնում կայացած երկու թիմերի առաջին դիմակայութիւնն աւարտւել էր ոչ ոքի՝ 0:0:

Դուբլինեան հանդիպման մեկնարկը յաջող ստացւեց տանտէրերի համար: 6-րդ րոպէին նրանց յաջողւեց հաշւի մէջ առաջ անցնել: Սակայն, այս խաղում, սա իռլանդացի ֆուտբոլիստների միակ փայլատակումն էր, որից յետոյ հանդիպման ողջ ընթացքի թելադրողը դարձան դանիացիները: Արդիւնքում նրանց յաջողւեց յաղթել խոշոր՝ 5:1 հաշւով եւ ապահովել իրենց տեղը Ռուսաստան-2018-ում:

Նշենք, որ այս խաղից բացի երէկ տեղի ունեցան նաեւ մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցից կարելի է առանձնացնել Գերմանիա-Ֆրանսիա՝ 2:2, Անգլիա-Բրազիլիա՝ 0:0 եւ Արգենտինա-Նիգերիա՝ 2:4 խաղերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։