Հա

Մարզական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 10:40

«The Sun». «Մխիթարեանը պայքարում է իր կարիերան փրկելու համար»

Անգլիական «The Sun»-ը հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարեանը պայքարում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում իր կարիերան փրկելու համար:

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 13-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը 4:1 հաշւով յաղթել է «Նիւքասլ»-ին, իսկ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը դուրս է մնացել յայտացուցակից: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Խաղից յետոյ մանչեսթերցիների գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն յայտարարել է, որ դա մարտավարական բնոյթ ունէր:

«The Sun»-ը հաղորդում է, որ ակումբում իրենց աղբիւրն ասել է հետեւեալը.

«Դեռ խնդիրներ կան Հենրիխ Մխիթարեանի հետ: Նա պայքարում է այստեղ իր կարիերան փրկելու համար:

Միկիի հանդէպ մեծ դժգոհութիւն կայ Մոուրինիոյի եւ նրա թիմի կողմից: Վերջին շաբաթներին Հենրիխը ցոյց է տւել յոգնածութեան անհանգստացնող մակարդակ: Նրան նոյնիսկ հնարաւոր է հանգիստ տրամադրւի Հայաստանի հաւաքականի խաղերի հետ կապւած դադարից յետոյ:

Մխիթարեանը ջանք չէր խնայել նախորդ տարւայ վատ մարզավիճակից դուրս գալու համար, սակայն այժմ խնդիրները կրկնւում են»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։