Հա

Մարզական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 10:10

Նա փորձում է, բայց վա՞տ է. բրիտանական ԶԼՄ–ները Մխիթարեանին «ճնշւած» վիճակում են բռնացրել

Բրիտանական ԶԼՄ-ները լուսանկարել են Հենրիխ Մխիթարեանին շատ տխուր դեմքով` «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մարզումներից յետոյ:

«alikonline.ir» - Բրիտանական ԶԼՄ-ները լուսանկարել են Հենրիխ Մխիթարեանին շատ տխուր դեմքով` «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մարզումներից յետոյ։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Սեզոնը յաջող է սկսւել, յետոյ Հենրիխը վնասւածք է ստացել, ու նրա մարզավիճակը վատացել է, նշում է բրիտանական «The Sun» պարբերականը։

Ժոզէ Մոուրինիւն չէր ներառել նրան «Նիւքասլ»-ի տնային խաղի յայտում։ Այդ խաղում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը յաղթել է 4:1 հաշւով։

«Մխիթարեանը փորձում է, նա նոյնիսկ իր հանգստեան օրն եկել է մարզւելու, բայց Անգլիայի առաջնութիւնում խնդիրների բախւեց` ինչպէս սպորտային, այնպէս էլ հոգեբանական»,- գրում է թերթը։

Յղում անելով անանուն աղբիւրին` «The Sun» պարբերականը նշում է, որ Մոուրինիւն, հնարաւոր է, Մխիթարեանին դադար տայ, երբ թիմ վերադառնան Պօլ Պոգբան ու Մարուան Ֆելաինին։

Աւելի վաղ ԶԼՄ-ները սկսել են տեղեկութիւն տարածել այն մասին, որ Մխիթարեանին Մանչեսթերում կարող է փոխարինել Մեսութ Օզիլը, որի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ լրանում է 2018 թւականի ամռանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։