Հա

Մարզական

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 09:30

ՈՒԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարեանին ընդգրկել է Եւրոպայի 50 լաւագոյն ֆուտբոլիստների թւում

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք յաւակնում են ընդգրկւել տարւայ խորհրդանշական հաւաքականում:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք յաւակնում են ընդգրկւել տարւայ խորհրդանշական հաւաքականում: Ցուցակում անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն ունի 4 ներկայացուցիչ՝ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դաւիդ Դէ Խէան ու վենեզուէլլացի պաշտպան Անտոնիօ Վալենսիան: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է ակումբի կայքը:

«Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխւելուց յետոյ Հենրիխ Մխիթարեանը շատ արդիւնաւէտ էր Եւրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կայքը:

Յիշեցնենք, որ Եւրոպայի լիգայի նախորդ մրցաշարում Հենրիխ Մխիթարեանը մասնակցել էր 11 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը եզրափակիչ խաղում 2:0 հաշւով յաղթել էր Ամստերդամի «Այաքս»-ին:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։