Հա

Մարզական

Շաբաթ, 25 Նոյեմբերի 2017 07:55

Մեսսի. «Առանց թիմակիցներիս չէի նւաճի «Ոսկէ խաղակօշիկ»-ը»

Անհատական մրցանակը միայն մէկ խաղացողի վաստակը չէ, ներդրում է ունենում ամբողջ թիմը, առանց ակումբակիցներիս ես այդքան գոլ չէի խփի եւ չէի արժանանայ այս մրցանակին, ասել է «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը չորրորդ անգամ արժանացել է եւրոպական «Ոսկէ խաղակօշիկ»-ին՝ անցած մրցաշրջանում լաւագոյն ռմբարկուի մրցանակին:

«alikonline.ir» - Անհատական մրցանակը միայն մէկ խաղացողի վաստակը չէ, ներդրում է ունենում ամբողջ թիմը, առանց ակումբակիցներիս ես այդքան գոլ չէի խփի եւ չէի արժանանայ այս մրցանակին, ասել է «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը չորրորդ անգամ արժանացել է եւրոպական «Ոսկէ խաղակօշիկ»-ին՝ անցած մրցաշրջանում լաւագոյն ռմբարկուի մրցանակին: Գրում է «news.am»-ը:

Մեսսին Իսպանիայի անցած առաջնութեան 34 խաղում խփել էր 37 գոլ՝ հաւաքելով 74 միաւոր։ Երկրորդ տեղը գրաւել էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի յարձակւող Բաս Դոստը՝ 34 (68 միաւոր)։ Եռեակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիա»-ի յարձակւող Պեր-Էմերիկ Օբամեանգը՝ 31 գոլ (62 միաւոր)։

Մեսսին «Ոսկէ խաղակօշիկ»-ի արժանացել էր նաեւ 2010-ին, 2012-ին եւ 2013-ին։

Եւրոպական ուժեղագոյն հինգ առաջնութիւններում խփած ամէն գոլի համար տրւում է 2 միաւոր։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։