Հա

Մարզական

Կիրակի, 26 Նոյեմբերի 2017 08:10

ՖԻԴԷ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնեանը յաղթեց մրցաշարում, բայց թայ-բրէյքում բաց թողեց չեմպիոնութիւնը

Իսպանական Մալեորկայում աւարտւեց ՖԻԴԷ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:

«alikonline.ir» - Իսպանական Մալեորկայում աւարտւեց ՖԻԴԷ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, որը մինչ այդ միանձնեայ գլխաւորում էր մրցաշարային աղիւսակը, սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ՝ վաստակելով 5.5 միաւոր:

ռուս Դմիտրի Եակովենկոն, որը 0.5 միաւորով էր յետ մնում Լեւոն Արոնեանից յաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին եւ հայ գրոսմայստերի պէս մրցաշարն աւարտեց 5.5 միաւորով:

Լրացուցիչ ցուցանիշերով մրցաշարային աղիւսակը գլխաւորեց Լեւոն Արոնեանը, սակայն չեմպիոնին ճանաչելու համար,  1-2-րդ տեղերը բաժանած Լեւոն Արոնեանի եւ Դմիտրի Եակովենկոյի միջեւ անցկացւեց թայ-բրէյք, որում աւելի ուժեղ գտնւեց ռուս գրոսմայստերը:

ՖԻԴԷ-ի «Գրան պրի»-ի ընդհանուր հաշւարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրաւունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հաւակնորդների մրցաշարին: Մինչեւ այս մրցաշարն ուղեգիր նւաճել էին Լեւոն Արոնեանը, չինացի Դին Լիրէնը եւ ռուսաստանցիներ Սերգէյ Կարեակինն ու Վլադիմիր Կրամնիկը: Հայ գրոսմայստերն ուղեգիրը նւաճել էր աշխարհի գաւաթի խաղարկութիւնում տարած յաղթանակի շնորհիւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։