Հա

Մարզական

Կիրակի, 26 Նոյեմբերի 2017 08:20

«MANU»-ը ցանկանում է բաժանւել Հենրիխ Մխիթարեանից, «Բորուսիա Դորտմունդ»-ը կարող է վերադարձնել նրան

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է վերադառնալ «Բորուսիա Դորտմունդ»:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է վերադառնալ «Բորուսիա Դորտմունդ», որի կազմում հանդէս եկել է 2013-2016 թւականներին: Տեղեկացնում է «news.am»-ը՝ անգլիական «The Times»-ին յղումով:

Աղբիւրի համաձայն՝ անգլիական ակումբը դէմ չէ վաճառել Հայաստանի հաւաքականի աւագին, որպէսզի վերադարձնի 2016-ին նրա տրանսֆերի համար վճարւած գումարի մի մասը: Եթէ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դիրքորոշումը չփոխւի Մխիթարեանի ապագայի հարցով, ապա «Բորուսիա»-ն կը լինի 28-ամեայ կիսապաշտպանին ձեռք բերելու գլխաւոր թեկնածուներից մէկը:

Աւելի վաղ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիւն յայտարարել էր, որ իրեն  դուր չեն եկել Մխիթարեանի ելոյթները վերջին 4-5 խաղերում, այդ պատճառով Հենրիխը չէր յայտաւորւել շւէյցարական «Բազել»-ի դէմ Չեմպիոնների լիգայի ու «Նիւքասլ»-ի հետ Անգլիայի առաջնութեան նախորդ 2 հանդիպումներին:

Ընթացիկ մցրաշրջանում Հենրիխ Մխիթարեանը Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի առաջնութիւնում մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։