Հա

Մարզական

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:20

«Marca». «Մեսսին տարեկան 43 մլն. եւրօ աշխատավարձով դարձել է աշխարհի ամենաբարձր վճարւող ֆուտբոլիստը»

Իսպանական «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին ակումբի հետ նոր պարտաւորագիր ստորագրելուց յետոյ աշխարհի ամենաբարձր վճարւող ֆուտբոլիստն է դարձել տարեկան 43 մլն. եւրօ աշխատավարձով:

«alikonline.ir» - Իսպանական «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին ակումբի հետ նոր պարտաւորագիր ստորագրելուց յետոյ աշխարհի ամենաբարձր վճարւող ֆուտբոլիստն է դարձել տարեկան 43 մլն. եւրօ աշխատավարձով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Marca» իսպանական թերթը:

Նոյեմբերի 25-ին «Բարսելոնա»-ն Մեսսիի հետ նոր համաձայնագիր է ստորագրել մինչեւ 2020/21 խաղաշրջանի աւարտը: 30-ամեայ արգենտինացու պարտաւորագրում հրաժարադրամի գումարը կազմել է 700 մլն. եւրօ:

Մեսսին ամենաբարձր վճարւող ֆուտբոլիստների ցուցակում առաջ է անցել իր հայրենակից Կառլոս Տեւեսից: Տեւեսը «Շանհայ Շենհուա» չինական ակումբի հետ պարտաւորագրով, ուր նա տեղափոխւել է 2017 թւականի գարնանը, տարեկան վաստակում է 37.5 մլն. եւրօ: Ֆրանսիական «Պարի Սէն Ժերմէն»-ի բրազիլացի յարձակւող Նէյմարը վաստակում է 36 մլն. եւրօ:

Իսպանական «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն տարեկան վաստակում է 34 մլն. եւրօ եւ չորրորդ տեղն է զբաղեցնում աշխատավարձի չափով:

Հանդէս գալով «Բարսելոնա»-ի կազմում՝ Մեսսին ութ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Իսպանիայի գաւաթակիր եւ չորս անգամ՝ Չեմպիոնների լիգայի յաղթող, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։