Հա

Մարզական

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 08:20

ՖԻՖԱ-ն այլեւս չի անցկացնի Կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը

ՖԻՖԱ-ն այլեւս չի անցկացնի ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն այլեւս չի անցկացնի ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը: Աշխարհի ակումբային առաջնութիւնը կանցկացւի չորս տարին մէկ անգամ 24 թիմերի մասնակցութեամբ: Հաղորդում է «news.am»-ը՝ իսպանական «Marca»-ին յղումով: 8 տեղ կը ստանան եւրոպական Չեմպիոնների լիգայի նախորդ չորս տարիների ու եզրափակիչների մասնակիցները: Միւս 4 տեղերը Եւրոպայից կը զբաղեցնեն ամենաբարձր գործակցով ակումբները:

Հարաւային Ամերիկան ներկայացւած կը լինի 5 թիմերով, Աֆրիկան, Ասիան ու Հիւսիսային Ամերիկան՝ 2-ական, ովկիանան՝ 1 մասնակցով: Մրցաշարում կը ձեւաւորւի 8 խումբ՝ 3-ական թիմերով: Խմբերի յաղթողները դուրս կը գան քառորդ եզրափակիչ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։