Հա

Մարզական

30/11/2017 - 09:30

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կը կայանայ Լոնդոնում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կը կայանայ 2018 թւականի նոյեմբերի 9-28-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կը կայանայ 2018 թւականի նոյեմբերի 9-28-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսէնը կը մրցի յաւակնորդների մրցաշարի յաղթողի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները յայտնի են: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կը մասնակցեն՝ Լեւոն Արոնեանը, Շախրիար Մամեդեարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգէյ Կարեակինը:

Յաւակնորդների մրցաշարը տեղի կունենայ 2018 թւականի մարտի 10-28-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։