Հա

Մարզական

Ուրբաթ, 01 Դեկտեմբերի 2017 20:30

Յայտնի են ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան խմբային փուլի քառեակները

Մոսկւայի Կրեմլի պալատում տեղի ունեցաւ 2018 թւականի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանութիւնը:

«alikonline.ir» - Մոսկւայի Կրեմլի պալատում տեղի ունեցաւ 2018 թւականի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանութիւնը: Յունիսի 14-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք բացման խաղում Ռուսաստանի հաւաքականը կը խաղայ Սաուդական Արաբիայի թիմի հետ: Տեղեկացնում է «news.am»-ը:

A խումբ. Ռուսաստան, Սաուդական Արաբիա, Եգիպտոս, Ուրուգւայ:

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկօ, Իրան:

C խումբ. Ֆրանսիա, Աւստրալիա, Պերու, Դանիա:

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորւաթիա, Նիգերիա:

E խումբ. Բրազիլիա, Շւէյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա:

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շւեդիա, Հարաւային Կորէա:

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա:

H խումբ. Լեհաստան,  Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:

Աշխարհի առաջնութիւնը կանցկացւի յունիսի 14-ից յուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկւայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։