Հա

Մարզական

03/12/2017 - 10:30

Արգենտինայում ձերբակալւել է երկրի ամենայայտնի ֆուտբոլային գործիչներից մէկը՝ արգենտինահայ Նորայր Նակիսը

Արգենտինայի ոստիկանութիւնը ձերբակալել է երկրի առաջատար ֆուտբոլային գործիչներից մէկին՝ հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Նակիսին:

«alikonline.ir» - Արգենտինայի ոստիկանութիւնը ձերբակալել է երկրի առաջատար ֆուտբոլային գործիչներից մէկին՝ հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Նակիսին, որը զբաղեցնում է «Independente» յայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահի եւ «Deportivo Armenio» ակումբի նախագահի պաշտօնները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Rusarminfo»-ն՝ յղում անելով արգենտինեան լրատւամիջոցներին, ձերբակալութեան պահին նրա կողքին է եղել հանրայայտ երգիչ Թաթա Սիմոնեանը: Նակիսին ձերբակալել են նոյեմբերի 30-ին՝ փողերի լւացման մեղադրանքով:

Նորայր Նակիսը ծնւել է 1957-ին Արեւմտեան Հայաստանի Սեբաստիա շրջնում՝ մի ընտանիքում, որը հրաշքով է ողջ մնացել Ցեղասպանութեան ժամանակ: 1961-ին ընտանիքը տեղափոխւել է Ստամբուլ, սակայն մի քանի տարի անց այնտեղից էլ տեղափոխւել են Արգենտինա, որտեղ տեքստիլ գործարան են հիմնել: Գործարանը կարճ ժամանակ անց սնանկացել է:

Նորայրը դեռ Ստամբուլում գտնւելիս երազել էր ֆուտբոլով զբաղւելու մասին, սակայն ընտանիքի ծանր վիճակը թոյլ չէր տւել:

Որոշ ժամանակ անց նա եղբայրների հետ ոսկերչական բիզնես է հիմնել, որն սկսել է եկամուտ բերել, եւ արդիւնքում եղբայրները դարձել են Բուէնոս Այրէսի ոսկերչական խանութների ամենախոշոր ցանցի սեփականատէրերը:

Նորայրը սկսել է աւելի շատ ժամանակ տրամադրել ֆուտբոլին եւ այցելել «Deportivo Armenio» հայկական թիմի խաղերին: Շուտով նրան առաջարկել են ֆուտբոլային մենեջերի պաշտօնն ակումբում: 1978-ից նա սկսել է աշխատել նաեւ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում, եւ հէնց նրա նախաձեռնութեամբ է 2014-ին Մարադոննան նշանակւել Արգենտինայի ազգային հաւաքականի մարզիչ:

Յարակից լուրեր

  • Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել
    Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել

    Արգենտինայի Տուկուման նահանգի օրէնսդիր մարմինը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել` Ազգային օրէնք 26199-ին հաւատարմութեան ծրագրով, որով ամէն տարւայ ապրիլի 24-ը յայտարարւում է «Ժողովուրդների միջեւ յարգանքի եւ հանդուրժողականութեան գործողութեան օր»` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան: 

  • «Գործ ունենք երկու սցենարի հետ». իրանագէտը` Մոսկւայում թալիշ գործչի ձերբակալման մասին
    «Գործ ունենք երկու սցենարի հետ». իրանագէտը` Մոսկւայում թալիշ գործչի ձերբակալման մասին

    Լրատւամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են` Մոսկւայում Բաքւի պատւէրով ձերբակալւել ու մէկ ամսով կալանաւորւել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆախրադդին Աբոսզոդան։ Հայկական փորձագիտական շրջանակներից տեսակէտներ են հնչում, որ սա մեսիջ է նաեւ Հայաստանին: 

  • Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը
    Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը

    ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: 

  • Անվտանգութեան նախարարը յայտնել է ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման մասին
    Անվտանգութեան նախարարը յայտնել է ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման մասին

    Անվտանգութեան նախարար հոջ. Մահմուդ Ալաւին յայտնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ կապւած ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման եւ դրա անդամների ձերբակալութեան մասին:

  • Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկայարոյց բացայայտումների հերոսները կրկին ազատութեան մէջ
    Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկայարոյց բացայայտումների հերոսները կրկին ազատութեան մէջ

    Ուժային կառոյցների աշխատանքի նրբութիւնները չիմացող մարդկանց մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ վերջին կալանաւորումները, բացայայտումներն ու ձերբակալութիւնները բեմադրւածութեան տարր են պարունակում:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։