Հա

Մարզական

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 09:20

«London Chess Classic». Լեւոն Արոնեանն ու Ֆաբիանօ Կարուանան բաժանւեցին խաղաղութեամբ

Լոնդոնում մեկնարկած «London Chess Classic» սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի հետ: Պարտիան աւարտւեց 42-րդ քայլում: 

«alikonline.ir» - Լոնդոնում մեկնարկած «London Chess Classic» սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի հետ: Պարտիան աւարտւեց 42-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Երկրորդ տուրի՝ բոլոր 5 պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի: Առաջին տուրում եւս յաղթողներ չէին եղել:

Յիշեցնենք, որ Լեւոն Արոնեանը մեկնարկել էր ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչու հետ ոչ ոքիով: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կը մրցի Սերգէյ Կարեակինի հետ:

«London Chess Classic»-ը «Grand Chess Tour»-ի վերջին փուլն է:

«London Chess Classic», երկրորդ տուր

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսէն (Նորւեգիա)՝ 0.5:0.5

Ուեսլի Սօ (ԱՄՆ) - Եան Նեպոմնեաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշէ-Լագրաւ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։