Հա

Մարզական

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 13:20

Մորադին՝ դարձաւ ոսկէ մեդալակիր

ԱՄՆ-ում ընթացող 2017 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում այսօր առաւօտեան Իրանցիները նւաճեցին երեք ոսկէ եւ երկու բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալներ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում ընթացող 2017 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում այսօր առաւօտեան Իրանցիները նւաճեցին երեք ոսկէ եւ երկու բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալներ: Տեղեկացնում է «varzesh3.ir»-ը:

Խմբում ընդգրկւած էին 11 ծանրորդ, այդ թւում Իրանի հաւաքականի անդամներ՝ Սոհրաբ Մորադին եւ Այուբ Մուսաւին: Պոկում վարժութեան ժամանակ  Մորադին` առաջին մօտեցմամբ բարձրացրեց 176 կգ։ Այնուհետեւ, գլխավերեւում պահեց 182 կգ, իսկ երրորդ մօտեցմամբ նա գերազանցեց Ուզբեկ մրցակցին եւ բարձրացրեց 184 կգ:

Իրանի ազգային հաւաքականի միւս ներկայացուցիչ՝ Այուբ Մուսաւիին չյաջողեց բաձրացնել 166 կգ. ծանրաձողը: Նա յաջողեց երկրորդ մօտեցմամբ որտեղ՝ 171 կգ. վարժութեան արդիւնքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հրում վարժութեան ժամանակ Այուբ Մուսաւին երկամարտում ցոյց տւեց 214 կգ արդիւնք: Նա գրանցելով 3-րդ տեղը՝ նւաճեց բրոնզէ մեդալ:

Իրանի հաւաքականի միւս անդամ օլեմպիական մեդալակիր Սոհրաբ Մորադին մրցակիցների նկատմամբ բացայայտ առաւելութեամբ դարձաւ իր քաշային կարգի չեմպիոն՝ երկրամարտում գրանցելով 220 կգ արդիւնք:

Վերջինս հրում վարժութիւնում սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ պոկելով 233 կգ կշռող ծանրաձողը։

Օլիմպիական միւս մեդալակիր Քիանուշ Ռոստամին 85 կգ. քաշային կարգում ծանրաձողը բարձրացնելիս վնասւածք ստացաւ եւ հանւեց հետագայ պայքարից: Նա հրում վարժութեան ժամանակ բաւարարւեց միայն պոկումի արծաթէ մեդալով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։