Հա

Մարզական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 08:20

«London Chess Classic». Ոչ-ոքիների մրցաշար

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող «London Chess Classic» սուպերմրցաշարը կարծես, թէ վերածւել է ոչ-ոքիների մրցաշարի:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող «London Chess Classic» սուպերմրցաշարը կարծես, թէ վերածւել է ոչ-ոքիների մրցաշարի:

Ինչպէս նախորդ՝ երկու տորերը,  դեկտեմբերի 4-ին կայացած երրորդ տուրի բոլոր պարտիաները եւս ունեցան խաղաղ ելք:

Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգէյ Կարեակի հետ: Նոյն ելքով աւարտւեցին Մագնուս Կարլսէն (Նորւեգիա) - Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան), Եան Նեպոմնեաշչի (Ռուսաստան) - Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսլի Սօ (ԱՄՆ) եւ Մայքլ Ադամս (Անգլիա) - Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա) զոյգերի դիմակայութիւնը:

Երեք տուրից յետոյ բոլոր մասնակիցները վաստակել են 1.5-ական միաւոր:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնեանի մրցակիցը կը լինի հնդիկ Վիշւանաթան Անանդը:

«London Chess Classic»-ը «Grand Chess Tour»-ի վերջին փուլն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։