Հա

Մարզական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 09:10

Ծանրամարտի աշխարհի առաջնութիւն. Ալի Հաշեմին՝ աշխարհի չեմպիոն

ԱՄՆ-ում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Իրանն ունի եւս մէկ աշխարհի չեմպիոն:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Իրանն ունի եւս մէկ աշխարհի չեմպիոն:

Այսօր՝ վաղ առաւօտեան 105 կգ. քաշայինների պայքարում Ալի Հաշեմին նւաճեց չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժութիւնում  նա գլխավերեւում պահեց 183 կիլոգրամանոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկէ մեդալի: Իսկ հրում վարժութիւնում Հաշեմին իր հաշւին գրանցեց 221 կգ. ցուցանիշը՝ արժանանալով փոքր բրոնզէ մեդալի:

Երկամարտի ընդհանուր հաշւարկում Ալի Հաշեմին 405 կգ.-ով նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այս քաշային կարգի մրցումներին մասնակցում էր նաեւ Իրանի մէկ այլ ներկայացուցիչ Ալիռեզա Սոլէյմանին, որը երկամարտի 392 կգ.-ով կանգնեց մրցաշարային աղիւսակի 7-րդ հորիզոնականում:

Նշենք, որ երէկ՝ աշխարհի չեմպիոն էր հռչակւել նաեւ Սոհրաբ Մորադին:

Յարակից Հրապարակումներ

  • Մորադին՝ դարձաւ ոսկէ մեդալակիր
    Մորադին՝ դարձաւ ոսկէ մեդալակիր

    ԱՄՆ-ում ընթացող 2017 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում այսօր առաւօտեան Իրանցիները նւաճեցին երեք ոսկէ եւ երկու բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։