Հա

Մարզական

12/12/2017

Հենրիխ Մխիթարեանը 2017թ.-ի ամենալաւ փլէյմէյքերներից մէկն է

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը յայտնւել է աշխարհի լաւագոյն փլէյմէյքերների թւում։

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը յայտնւել է աշխարհի լաւագոյն փլէյմէյքերների թւում։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

Ֆուտբոլային վիճակագրութեան եւ պատմութեան միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է աշխարհի լաւագոյն 20 փլէյմէյքերների ցուցակը:

Լաւագոյն խաղարկող է ճանաչւել կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հավւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին: Արգենտինացին ստացել է 247 միաւոր:

Երկրորդ տեղում գերմանացի Տոնի Կրոսն է: «Արքայական ակումբ»-ի կիսապաշտպանը ստացել է 90 միաւոր:

3-րդ եւ 4-րդ տեղերը կիսում են խորւաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եւ բրազիլացի Նէյմարը: Երկուսն էլ ստացել են 81-ական միաւոր:

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը 3 միաւորով կիսում է 16-րդ եւ 17-րդ տեղերը «Իւվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատուիդիի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։