Հա

Մարզական

16/12/2017 - 11:10

Ներկայացւել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը

Պեկին-2022 խաղերի կազմակերպիչներ հանրութեան դատին են յանձնել 24-րդ ձմեռային Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերի լոգոտիպը:

«alikonline.ir» - Պեկին-2022 խաղերի կազմակերպիչներ հանրութեան դատին են յանձնել 24-րդ ձմեռային Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերի լոգոտիպը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` լոգոտիպի վերջին հատւածը ներկայացնում է չմշկասահոդների շարժը, իսկ ներքեւինը` դահուկորդների մէջքը: Իսկ միջնամասի ժապաւէնը` լեռներն են: Իսկ գոյներից կապոյտը խորդանշում է ձիւնը, երազանքը եւ սառոյցը, կարմիրը եւ դեղինը սպորտի կիրքը եւ երիտասարդութիւնը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կը կայանան 2022 թւականի փետրւարի 4-20-ը: Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար յայտեր էին ներկայացրել ղազախակն Ալմաթին եւ հէնց Պեկին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։