Հա

Մարզական

Կիրակի, 17 Դեկտեմբերի 2017 08:30

«Ռէալ Մադրիդ»-ը՝ Աշխարհի ակումբային առաջնութեան չեմպիոն

Իսպանական «Ռէալ Մադրիդ»-ն իր պատմութեան մէջ երրորդ անգամ նւաճեց Աշխարհի ակումբային առաջնութեան չեմպիոնի տիտղոսը:

«alikonline.ir» - Իսպանական «Ռէալ Մադրիդ»-ն իր պատմութեան մէջ երրորդ անգամ նւաճեց Աշխարհի ակումբային առաջնութեան չեմպիոնի տիտղոսը:

Երէկ՝ դեկտեմբերի 16-ին Արաբական Միացեալ Էմիրութիւնների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցաւ Աշխարհի ակումբային առջնութեան եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Եւրոպայի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն իսպանական «Ռէալ Մադրիդ»-ն ու Հարաւային Ամերիկայի Լիբերտադորեսի գաւաթի խաղարկութեան յաղթող, բրազիլական «Գրեմիօ»-ն:

«Ռէալ»-ը յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպէին խփեց պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն:

Այսպիսով «Ռէալ Մադրիդը»-ը երրորդ անգամ նւաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը: «Արքայական ակումբ»-ը եւս երեք անգամ նւաճել է այս մրցաշարի իրաւանախորդ Միջմայրցամաքային գաւաթը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։