Հա

Մարզական

25/12/2017

«Բորուսիա»-ի ղեկավարը Հենրիխ Մխիթարեանի վերադարձը համարում է քիչ հաւանական

«Բորուսիա Դորտմունդ»-ի գլխաւոր տնօրէնը բացառել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարեանի վերադարձն ակումբ:

«alikonline.ir» - «Բորուսիա Դորտմունդ»-ի գլխաւոր տնօրէն Հանս-Եահիմ Վացկէն մեկնաբանել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի վերադառնալու մասին լուրերը: Գերմանական ակումբի ղեկավարի խօսքով՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դա գրեթէ անհաւանական է: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Մխիթարեանի՝ «Մանչեսթեր Իւնայթեդ» տեղափոխութեան ֆինանսական մանրամասները ես գիտեմ բոլորից լաւ: Այդ պատճառով նրա վերադարձը հնարաւոր է միայն իրադարձութիւնների անհաւանական զարգացումների դէպքում»,- Հանս-Եահիմ Վացկէի խօսքը մէջբերել է գերմանական «Bild»-ը:

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը «Բորուսիա»-ի կազմում հանդէս եկել է 2013-2016 թւականներին: Վերջին շրջանում 28-ամեայ կիսապաշտպանը հազւադէպ է խաղալու հնարաւորութիւն ստանում անգլիական ակումբում: Նա յայտաւորւել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ բոլոր դէպքերում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով լրջօրէն հետաքրքրւած է իտալական «Ինտեր»-ը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կը փորձի վարձակալել հայ ֆուտբոլիստին՝ յետագայում նրա տրանսֆերային իրաւունքը գնելու հնարաւորութեամբ:

Աւելի վաղ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն յայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կը փորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյեանի տրանսֆերային արժէքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։