Հա

Մարզական

Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 08:10

Լեւոն Արոնեանը ձախողել է մեկնարկը

Ռիադում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնութիւնում աւարտւել է առաջին մրցումային օրը, անցկացւել է 5 տուր: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոր Արոնեանը 1-ական յաղթանակից, պարտութիւնից եւ 3 ոչ ոքիից յետոյ 2.5 միաւորով 73-րդն է (բաժանում է 58-83-րդ տեղերը): Նոյնքան միաւոր ունի նաեւ Զաւէն Անդրիասեանը՝ 79-րդն է (2 յաղթանակ, 1 ոչ ոքի, 2 պարտութիւն):

Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լաւագոյն արդիւնքն ունի ազգային հաւաքականի խաղացող Սերգէյ Մովսէսեանը, որը 2 յաղթանակ է տարել, 3 պարտիա աւարտել է ոչ ոքի եւ 3.5 միաւորով 26-րդն է (բաժանում է 11-31-րդ տեղերը):

Հայաստանի հաւաքականի շախմատիստ Գաբրիէլ Սարգսեանը 2-ական յաղթանակից, ոչ ոքիից եւ 1 պարտութիւնից յետոյ ունի 3 միաւոր եւ 41-րդն է (բաժանում է 32-58-րդ տեղերը): 58-րդը Հայաստանի հաւաքականի խաղացող Հրանտ Մելքումեանն է՝ 3 միաւոր (3 յաղթանակ, 2 պարտութիւն):

Առաջատարներ են վրացի Բաադուր Ջոբավան եւ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որոնք ունեն 4.5-ական միաւոր:

Կանանց առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Էլինա Դանիէլեանը 3.5 միաւորով (3 յաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն) 20-րդն է (բաժանում է 10-24-րդ տեղերը):

Հայաստանի հաւաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչեանը վաստակել է 2.5 միաւոր (1 յաղթանակ, 3 ոչ ոքի, 1 պարտութիւն) եւ 54-րդն է (բաժանում է 46-57-րդ տեղերը):

Մարիա Գէորգեանը 4 ոչ ոքիից եւ 1 պարտութիւնից յետոյ 2 միաւորով 71-րդն է (բաժանում է 58-80-րդ տեղեր):

Միանձնյա առաջատարն է չինացի Իւ Վենիւն, որը 5 յաղթանակ է տարել:

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին եւ վաղը՝ 28-ին կանցկացւի եւս 5-ական տուր (ընդհանուր՝ 15 տուր): 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։