Հա

Մարզական

Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 10:20

Մոուրինիոն խոստանում է աջակցել Մխիթարեանի տեղափոխմանը «Ինտեր»

Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրէնը կապ է հաստատել Հենրիխ Մխիթարեանի գործակալի հետ։

«alikonline.ir» - Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրէնը կապ է հաստատել Հենրիխ Մխիթարեանի գործակալի հետ։

Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրէնը կապ է հաստատել Մինօ Ռայոլայի` Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի գործակալի հետ: Այս մասին ըստ՝ «Sputnik» Արմենիայի յայտնում է «fcinternews.it» հարթակը, որը նւիրւած է «FC Internazionale»-ին։ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում խոստացել են աջակցել տրանսֆերին։

Աղբիւրի տւեալների համաձայն` «Ինտեր»-ը դրական արձագանգ է ստացել։

«Աւելին` «Մանչեսթեր Իւնայթեդ-ը» չի խոչընդոտելու հայ կիսապաշտպանի` վարձակալութեան հիմունքներով տրանսֆերը», -գրում է հարթակը։

«Կարմիր սատանաներ»-ի մարզիչ Ժոզէ Մոուրինիոն «Ինտեր»-ին առաջնային տեղ է երաշխաւորել Մխիթարեանի ծառայութիւնները ստանալու հարցում։

Վերջերս հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում լուրջ խնդիրներ ունի։ Ամենայն հաւանականութեամբ ձմռանը կիսապաշտպանը կը լքի «Կարմիր սատանաներ»-ին։ Անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարեանից բաժանւել 35 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ