Հա

Մարզական

28/12/2017 - 08:19

Արագ շախմատի աշխարհի առաջնութիւն. Հայ շախմատիստների արդիւնքները

Ռիադում շարունակւում է արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը

«alikonline.ir»- Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Ռիադում շարունակւող արագ շախմատի աշխարհի առաջնութիւնում երէկ՝ դեկտեմբերի 27-ին տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյն արդիւնքն ունի Տիգրան Լ. Պետրոսեանը, որը վաստակել է 6.5 միաւոր եւ բաժանում է 10-24-րդ տեղերը: Գաբրիէլ Սարգսեանը եւ Հրանտ Մելքումեանն ունեն 6-ական միաւոր եւ բաժանում են 25-41-րդ տեղերը:

Լեւոն Արոնեանն ու Սերգէյ Մովսէսեանը 5.5-ական միաւորով բաժանում են 42-58-րդ տեղերը: Զաւէն Անդրիասեանն ունի 5 միաւոր եւ բաժանում է 59-82-րդ տեղերը:

Միանձնեայ առաջատարը ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւն է՝ 8 միաւոր:

Կանանց առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Էլինա Դանիէլեանը 7.5 միաւորով բաժանում է 2-4-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդրա Գորեաչկինայի եւ վրացի Նանա Ձագնիձէի հետ: Միանձնեայ առաջատարը չինացի Իւ Վենիւնն է՝ 8 միաւոր:

Լիլիթ Մկրտչեանը 5.5 միաւորով բաժանում է 32-41-րդ տեղերը, Լիլիթ Գալոյեանը վաստակել է 4.5 միաւոր (60-74-րդ տեղեր), Մարիա Գէորգեանը՝ 4 միաւոր (75-83-րդ տեղեր):

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին տեղի կունենայ վերջին հինգ տուրերը: Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։