Հա

Մարզական

28/12/2017 - 10:56

Արթուր Ալեքսանեանը դժգոհ է տարւայ 10 լաւագոյն մարզիկների ընտրութեան նոր ձեւաչափից

Դեկտեմբերի 27-ին Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի «Տարւայ 10 լաւագոյն մարզիկներ» 2017 թւականի մրցոյթի յաղթողների  պարգեւատրման ու մեծարման հանդիսաւոր արարողութեանը, որի ընթացքում  յունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը լրագրողների հետ զրոյցում դժգոհութիւն է յայտնել տարւայ 10 լաւագոյն մարզիկների ընտրութեան նոր ձեւաչափից: 

«alikonline.ir»- Դեկտեմբերի 27-ին Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի «Տարւայ 10 լաւագոյն մարզիկներ» 2017 թւականի մրցոյթի յաղթողների  պարգեւատրման ու մեծարման հանդիսաւոր արարողութեանը, որի ընթացքում  յունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը լրագրողների հետ զրոյցում դժգոհութիւն է յայտնել տարւայ 10 լաւագոյն մարզիկների ընտրութեան նոր ձեւաչափից: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ինձ համար  պատիւ է  լինել լաւագոյն տասնեակում: Հայաստանը սպորտային երկիր է, եւ լինել լաւագոյնների շարքում՝ մեծ պատիւ է: Մենք այս տարի ունէինք աշխարհի ու Եւրոպայի մրցանակակիրներ, որոնք տեղ չեն գտել լաւագոյն տասնեակում:  Իմ կարծիքով` սպորտի նախարարութեան մեղքով է այսպէս ստացւել: Երեւի սխալ են կազմակերպել քւէարկութիւնը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է այս ամէնն  արդար է, ես չեմ համաձայնի այդ ամէնի հետ: 

Մի պահ մտածենք, որ աշխարհի մրցանակակիր ենք ու լաւագոյն տասնեակի մէջ չենք ընդգրկւել: Դա հէնց սխալ քւէարկութեան արդիւնքն է: Ես ինձ համար չեմ բողոքում: Ես ասում եմ այն մարզիկների համար, որոնք չեն ընդգրկւել լաւագոյն տասնեակում»:

Յիշեցնենք, որ լաւագոյն տասնեակում են ընդգրկւել  ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի եւ անգլիական «Մանչեստր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը,  ըմբիշ Արթուր Ալեքսանեանը, շախմատի աշխարհի գաւաթակիր  Լեւոն Արոնեանը, սամբիստներ Գրիգոր Մխիթարեանը եւ Տիգրան Կիրակոսեանը, ըմբիշ Մաքսիմ Մանուկեանը, բռնցքամարտիկ  Յովհաննէս Բաչկովը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսեանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասեանն ու հեծանւորդ Էդգար Ստեփանեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։