Հա

Մարզական

Շաբաթ, 30 Դեկտեմբերի 2017 11:00

Ռոնալդուն՝ Եւրոպայի լաւագոյն մարզիկ

Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն քւէարկութեան արդիւնքում ճանաչւել է 2017 թւականի լաւագոյն եւրոպացի մարզիկ, հաղորդում է ակումբի կայքը:

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն քւէարկութեան արդիւնքում ճանաչւել է 2017 թւականի լաւագոյն եւրոպացի մարզիկ, հաղորդում է ակումբի կայքը: Այս մասին գրում է «news.am»-ը:

Հարցմանը մասնակցել են 26 լրատւական գործակալութիւններ: Պորտուգալիայի հաւաքականի 32-ամեայ ֆուտբոլիստը հաւաքել է 159 միաւոր եւ առաջ անցել «Ֆերարի»-ի բրիտանացի արշաւորդ Լուիս Հեմիլթոնից, որն այս տարի դարձել էր «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն եւ հաւաքել է 143 միաւոր: Լաւագոյն եռեակը եզրափակել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայէլ Նադալը՝ 113 միաւոր:

32-ամեայ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմէջ է ճանաչւում Եւրոպայի լաւագոյն մարզիկ: 2017 թւականին նա յաղթել էր իսպանական Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգաւաթում, դարձել աշխարհի ակումբային առաջնութեան չեմպիոն եւ 5-րդ անգամ արժանացել «Ոսկէ գնդակ»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։